Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

«Ամոթ է այցելել գինեկոլոգին...». Վահե Տեր-Մինասյան

«Ամոթ է այցելել գինեկոլոգին...». Վահե Տեր-Մինասյան

«Ամուսինս նոր է վերադարձել ՌԴ-ից: Այնտեղ մնացել է մոտ մեկ տարի: Ամուսնացած եմ արդեն ութ տարի, ունեմ մեկ երեխա: Այս տարիների ընթացքում ես գնացել եմ գինեկոլոգի մոտ միայն յոթ տարի առաջ, երբ տղաս ծնվեց»,- պատմում  է 32-ամյա Տանյան:  Ինչո՞ւ չի հաճախում. իբրև պատճառաբանություն նա սոցիալական պայմանները բերեց, ապա խոստովանեց, որ պարզապես ամաչում է գնալ բժշկի. «Մենք էնքան կոմպլեքսավորված ենք դաստիարակվում, էնքան թաքուն ենք խոսում սեռական կյանքից, չենք ստանում սեռական դաստիարակություն, որ հետագայում, երբ թվում է` արդեն կարող ենք ավելի ազատ լինել, մի տեսակ կարծրանում է էդ «ամոթի» զգացումը, դառնում փակ թեմա, ու մենք շարունակում ենք չհաճախել բժշկի»:

Այժմ Տանյան որոշ ցավեր զգում է որովայնի ստորին հատվածում, սակայն դեռևս չի ուզում այցելել բժշկի, ամեն ամիս ասում է` մյուս ամիս: Հարցին, թե չի վախենում, որ իր անփութությունը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ, Տանյան միայն ուսերն է թոթվում:

Տանյայի նման կանայք Հայաստանում շատ կան, ովքեր տարիներ շարունակ չեն այցելում գինեկոլոգին, և հենց այդ պատճառով է, որ կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների թիվը չի նվազում Հայաստանում:

Այդ հիվանդությունների թվում է նաև արգանդի վզիկի քաղցկեղը, որը կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների շարքում երկրորդն է կրծքագեղձի քաղցկեղից հետո:

Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերն ավելացել են

2010 թ. ՀՀ-ում հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցկեղի   278 դեպք: Մեծ մասը դիմել է բժշկի բարձիթողի վիճակում, երբ արդեն հնարավոր չէ փրկել կնոջ կյանքը: Նշված թվականին նաև գրանցվել է մահացության 137 դեպք: 2009  թ. համեմատ` քաղցկեղով հիվանդության դեպքերն ավելացել են 6-ով, սակայն բարձիթողության աստիճանն է նվազել:

Ասենք, որ մինչև հիվանդության վերջնական ի հայտ գալն անցնում է երկար ժամանակ. նախաքաղցկեղային վիճակը տևում է 10-15  տարի:  Միայն 5%-ի մոտ է,  որ հիվանդությունն ավելի արագ է զարգանում:

«Սա նշանակում է, որ արգանդի վզիկի քաղցկեղից կարելի է խուսափել` տարեկան մեկ անգամ այցելելով բժշկի: Առհասարակ, կանանց խորհուրդ ենք տալիս տարին մեկ անգամ այցելել բժշկի` բազմաթիվ կանացի հիվանդություններից խուսափելու և դրանք կանխելու համար»,- ասում է Ազգային ուռուցքաբանության ինստիտուտի ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը:

Ինչպե՞ս են հիվանդանում արգանդի վզիկի քաղցկեղով

Արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդ կանանց 99%-ի մոտ հայտնաբերվել է մարդու պապիլոմավիրուսը, սակայն դա չի նշանակում, որ բոլոր կանայք, ովքեր ունեն պապիլոմավիրուս, կարող են հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով. Դա կախված է կնոջ իմունային համակարգից: Այսինքն` մեկը կարող է հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով, մյուսը` ոչ:

Մարդու պապիլոմավիրուսը կնոջը փոխանցվում է տղամարդուց` սեռական ճանապարհով:

Պայմանականորեն արգանդի վզիկի քաղցկեղը բաժանում են փուլերի: Առաջին փուլում բացահայտվելու դեպքում 85-90%-ի կյանքը հնարավոր է փրկել, երկրորդ փուլում այդ թիվը նվազում է` դառնալով  60-65%, իսկ երրորդ փուլում` 15-12%:

Չորրորդ փուլում այլևս գրեթե հնարավոր չէ փրկել հիվանդին, քանի որ քաղցկեղն արդեն մետաստազներ է ունենում տարբեր օրգաններում:

Մարդու պապիլոմավիրուսը կարող է ոչ միայն արգանդի վզիկի, այլև կոկորդի քաղցկեղի պատճառ դառնալ: Այս վիրուսը շատ է հայտնաբերվում նաև մարմնավաճառների շրջանում, որոնք օրալ սեքսով առավել հաճախ են զբաղվում:

Վիճակը մարզերում

Մարզերում բնակվող արտագնա աշխատանքներից վերադարձած տղամարդիկ իրենց հետ բերում են ոչ միայն տարվա ընթացքում վաստակած գումարը, այլև մի շարք սեռական հիվանդություններ, տարատեսակ վարակներ: Այդ վարակների թվում է նաև մարդու պապիլոմավիրուսը, որ փոխանցվում է  կնոջը սեռական ճանապարհով: Պապիլոմավիրուսը փոխանցվում է բացառապես մարդու միջոցով, և շատ հնարավոր է, որ տղամարդը, ձեռք բերելով այն վիրուսով վարակված մի կնոջից, փոխանցի այլ կնոջ: Ցավոք, հատկապես մարզերում կանանց հաճախելիությունը բժշկի շատ ավելի ցածր մակարդակի վրա է, քան Երևանում, այստեղ կանայք գերադասում են չդիմել գինեկոլոգի կամ էլ դիմում են, երբ հիվանդության ախտանիշներն արդեն զգացվում են:

Այս հիվանդության ամենաշատ դեպքերը գրանցվել են Շիրակի մարզում`   37 դեպք  100.000  բնակչի հաշվով: Գրանցվել է մահացության 17 դեպք: Ամենաքիչը մարզերից այս հիվանդությունը գրանցվել է Տավուշի մարզում`  6  դեպք,  2010 թ. գրանցվել է 1 մահացության դեպք:

Հնարավոր է նաև խուսափել պապիլոմավիրուսից

Ժամանակակից գիտությունն արդեն հայտնաբերել է մի մեթոդ, որը թույլ է տալիս պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի դեմ, սակայն սա կիրառելի է միայն այն դեպքում, երբ կինը դեռևս սեռական կյանքով չի ապրել, քանի որ սեռական կյանքով ապրող կինը կարող է արդեն պապիլոմավիրուս ունենալ: Պատվաստումն արժի  120.000 դրամ և կատարվում է երեք փուլով (0-1-6): Մնացած բոլոր դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս այցելել բժշկի:

Կազմակերպված երկրներում, երբ կանայք այցելում են բժշկի ամեն տարի, արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդության դեպքեր գրեթե չեն գրանցվում: Սա նշանակում է, որ հնարավոր է խուսափել արգանդի վզիկի քաղցկեղից:

Այնուամենայնիվ, ինչպես հավաստում է ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը, նախ կինն ինքը պետք է մտահոգվի իր առողջությամբ և ինքը պետք է  փորձի կանխել հիվանդությունը: «Պետք է ոչ թե սպասել, որ հիվանդությունը գա ու քեզ հաղթի, այլ առաջ ընկնել ու փորձել հիվանդությանը հաղթել»,- ասում  է նա:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

SHushanik18.04 2015.

18.04.2015

Barev dzes hargeli bjishk,45 tarekanem gnacelem stugman inc aselen unes sheyka matka qaxckex ,bujumen nshanakel ..xmumem dexernen vabenzim ,,tabanik.. artyoq chishte nsanakumnern arvac ,,xndrumem patasxaneq.

Viktorya

18.04.2015

Barev dzez hargeli bjishk,,,tatiks 77 tarekan e nra vorovayni storin hatvac@ sevacac e ev zgum e mashki vra qor...sevacac e naev krcqi tak@,,,inchic karox e linel?

Մեդ-Պրակտիկ

17.04.2015

Հարգելի RUZAN, բարև Ձեզ: Նախ պետք է նշեմ, որ գարդներելյոզը ինֆեկցիա չէ: Գարդներելլան պայմանական ախտածին մանրէ է, որը նորմայում կա հեշտոցի լորձաթաղանթում, և օրգանիզմի իմունիտետի անկման կամ այլ անբարենպաստ պայմանների դեպքում այն կարող է գլուխ բարձրացնել: Գարդներալյոզի երկարատև չբուժման դեպքում, երբեմն այն կարող է առաջացնել արգանդի լորձաթաղանթի, ինչպես նաև հավելումների, այսինքն արգանդափողերի և ձվարանների բորբոքում, որն էլ կարող էր լինել ձվարանի չափերի մեծացման պատճառ: Խորհուրդ է տրվում դիմել գինեկոլոգի և անցնել համապատասխան բուժում հետագա բարդություններից խուսափելու համար:

amalya

16.04.2015

barev cez uzum em cez mi harc tal sonografiaic heto parzvec vor inc mot ka cax cvi mecacum u aj cun cgvac e argandi koxm@ u unem naev folokulyar kista.unem an@ndhat dashtani ushacum.sur caver aj acuki koxm@ cgvum e minchev mejki koxm@

Մեդ-Պրակտիկ

14.04.2015

Հարգելի Իլվանա, բարև Ձեզ: Թարախային անգինան իհարկե խնդիրներ կարող է առաջացնել, սակայն զարկերակային գերճնշման պատճառն այլ է, հարկավոր է դիմել սրտաբանի:

RUZAN

14.04.2015

BAREV DZEZ BJISHK ES DZEZ HARCRELEI DZVARANI MECACMAN HAMAR EV GNACI GINEKOLOGI MOT.INDZ MOT HAYTNABERECIN GARDNIELLA TIPI INFEKCIA EV ASACIN VOR DZVARANI MECACUM@ DRANICA NAEV ASACIN VOR GARDNIELLAN AZDUMA DZVAZATMAN VRA DA HNARAVORE.SHNORHAKALUCYUN

Մեդ-Պրակտիկ

13.04.2015

Հարգելի Ruzan, բարև Ձեզ: Միայն ձվարանների չափերի մեծացումով ենթադրել, թե Ձեզ մոտ ինչ խնդիր է հնարավոր չէ: Հարկավոր է պարզել պատճառը, հնարավոր է կա բորբոքում, հորմոնալ խանգարումներ և այլն: Տնային պայմաններում բուժումը ցանկալի չէ, հարկավոր է նախ պարզել պատճառը, այնուհետև համապատասխան բուժում ստանալ:

Մեդ-Պրակտիկ

12.04.2015

Հարգելի Mar, ուրեոպլազմոզը սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիա է, որը հարուցվում է ուրեպլազմա կոչվող հարուցիչներով և ախտահարում է կնոջ և տղամարդու միզասեռական համակարգը: Այն խրոնիկ ընթացքով ինֆեկցիա է, և հաճախ հիվանդը չի իմանում դրա մասին մինչև կլինիկական ախտանիշների ի հայտ գալը: Այն ախտահարում է տղամարդու միզուղիները, շագանագեղձը, ամորձիները: Արտահայտվում է քորով, այրոցի զգացումով, դիզուրիկ երևույթներով և այլն: Կանանց  մոտ այն առաջացնում է միզուկաբորբ, հեշտոցի բորբոքում, երկարատև չբուժվելու հարուցիչը կարող է անցնել արգանդ, առաջացնել էնդոմետրիտ, ինչպես նաև արգանդափողերի և ձվարանների բորբոքում: Ուրեոպլազմայի բուժումը պետք է ուղղված լինի ինչպես հարուցչի դեմ, այնպես էլ սիմպտոմատիկ, և իմունիտետի բարձրացմանը: Բուժում պետք է ստանան և ամուսինը, և կինը: Ստորև ներկայացնում ենք ռուսական կայքի հղում, որտեղ կգտնեք օգտակար ինֆորմացիա.

 

https://health.mail.ru/disease/ureaplazmoz/

Իլվանա

12.04.2015

Բարև ձեզ հարգելի բժիշկ. Ես ունեմ թարախայի անգինա հնարավոր է, որ դրանից լինի զ / ճ բարձր ճնշուՇնորհակալություն պատասխանի համար.

Մեդ-Պրակտիկ

12.04.2015

Հարգելի Իլվանա, բարև Ձեզ: Լեղապարկի պապիլոմաները լորձաթաղանթի բարորակ հիպերպլազիաներ են, կախված պապիլոմայի չափերից և նրա մեծանալու հակումից, բուժման մեթոդները տարբեր են: Եթե պապիլոմայի չափերը մեծ են 10մմ-ից կամ դրանք հակում ունեն մեծանալու, ապա բուժման միակ միջոցը վիրահատականն է: Եթե պապիլոմայի չափերը փոքր են, դրանք կարելի է բուժել դեղորայքային կամ ավանդական միջոցներով: Եթե պապիլոմաները մեծանում են, ապա մեծ է չարորակացման ռիսկը: Հարկավոր է անընդհատ դինամիկ հսկողություն: Ինչ վերաբերում է զարկերակային ճնշման բարձրացումներին, ապա դա կապ չունի պապիլոմաների հետ, պատճառն այլ է: Հարկավոր է դիմել սրտաբանի համապատասխան բուժում ստանալու համար: 

ruzan

11.04.2015

barev dzez bjishk ,es 24 tarekan em,amusnacacem indz mot ka dzvarani chaperi mecacum,hnaravore ardyoq tnayin paymannerum ,xotabuserov ayn poqracnel,shnorhakalucyun

Մեդ-Պրակտիկ

08.04.2015

Հարգելի Astxik, բարև Ձեզ: Ցավերի պատճառները տարբեր են, օրինակ բորբոքային պրոցեսները կպումները, հաճախ ցավի պատճառ ձվարանի կիստան է: Ցանկալի է կատարել ՈՒՁՀ ցավի պատճառը պարզելու համար: Ի վեջո ցավերը կարող են ընդհանրապես էլ կապված չլինել կանացի օրգանների հետ:

mar

08.04.2015

bjishk menq hetazotvecinq esel amusins el analiz hanznecinq ev parzvec vor indz mot bacakayum e ayd papiloma virus@ sakayn analiz@ cuyc tvec vor erkusis mot el arka e orioplaza xndrum em aseq da inch virus e ev inchqanov e da vtangavor??

Մեդ-Պրակտիկ

06.04.2015

Հարգելի Diana, այդ դեպքում հարկավոր է դիմել գինեկոլոգի հետազոտվելու համար, անպայման պետք է պարզել արտադրության բնույթը և պատճառը: 

Իլվանա

05.04.2015

Բժիշկ մորացա նշել զ/ճ 140-90,քթիցս արյուն է գալիս.

Իլվանա

05.04.2015

Բարև ձեզ հարգելի բժիշկ. Ես 25տ. եմ, ունեմ բարձր զ / ճ.,ունեմ նաև լեղապարկի պոլիպ 6մմ. ,հնարավոր է, որ դրանից լինի զ / ճ բարձր ճնշումՀնարավոր է, որ այդ պոլիպը վերացվի (չարորակի),և ինչ բուժում կարող եք արաչարկել.

Astxik

04.04.2015

Barev dzez.hargeli bjshik 1.5 tari amusnacac em unem balik.verjers serakan haraberutyan jamanak aj koxqis kuyr axiqis hatvacum cav em zgum.inchic karox e da linel?

diana

04.04.2015

ayo bjish jan serakan uxineris/ bays voch misht

Մեդ-Պրակտիկ

04.04.2015

Հարգելի Diana, Ձեր հարցն անհասկանալի է: Խնդրում եմ ավելի մանրամասն գրեք, ինչ նկատի ունեք " Կեխտի արտադրություն" ասելով, այդ արտադրությունը սեռական ուղիների՞ց է:

diana

02.04.2015

es unenum em kexti artadrutyun axineri ashxatanqis heto. inchis e da/

Մեդ-Պրակտիկ

02.04.2015

Հարգելի Mar,  ինչպես գիտեք պապիլոմաներն առաջանում են, մարդու պապիլոմավիրուսով վարակվելուց հետո: Անկախ նրանից պապիլոմաներն անհանգստացնում են հիվանդին, թե ոչ հարկավոր է դրանք հեռացնել: Պապիլոմաների հեռացման հիմնական մեթոդները կրիոդեստրուկցիան և էլեկտրոկոագուլյացիան են, սակայն դա չի նշանակում, որ պապիլոմաները հեռացնելուց հետո վիրուսն օրգանիզմից անհետանում է, հնարավոր է, որոշ ժամանակ անց դրանք նորից առաջանան, այլ հատվածներում: Վիրուսը վերջնականապես բուժել ցավոք ներկայուս հնարավոր չէ, հարկավոր է պապիլոմաների վիրաբուժական բուժումը զուգակցել հակավիրուսային վիջոցների հետ, վիրուսի ակտիվությունը նվազեցնելու և ռեցիդիվների միջև երկար ժամանակահատված ստանալու համար:

Մեդ-Պրակտիկ

01.04.2015

Հարգելի Սոֆյա, բարև Ձեզ: Սննդի հետ կապված փորկապությունները կարող եք կանխարգելել մեծ քանակությամբ բջջանյութ պարունակող սնունդ ընդունելուվ: Մեծ քանակով բջջանյութ պարունակվում է մրգերի և բանջարեղենի մեջ, բանջարեղենից օգտակար է հատկապես մեծ քանակությամբ կաղամբի, ծաղկակաղամբի, բրոկոլիի օգտագործումը, լոբու: Մրգերց բջջանյութով հարուստ են հատկապես տանձը և խնձորը, ցանկալի է օգտագործել կեղրով: Փորկապություն կանխարգելման լավագույն միջոց է սալորաչիրը, կարող եք առավոտյան վարսակի փաթիլներից պատրաստված շիլա ուտել սալորաչրով: Փորկապություններից խուսափելու համար կարևոր է նաև օրեկան 2-3 լիտր ջուր խմել: Հարկավոր է խուսափել ալյուրից պատրաստված կերակուրներից, օրինակ մակարոն, թխվածքներ և այլն:

mar

31.03.2015

Neroxutuun bjishk isk papilomaner@ verjnakan bujum unen te voch

Սոֆյա

30.03.2015

Բարև ձեզ հարգելի բժիշկ:Փորկապությունը կանխարգելելու համար ինչ մթերքներ խորհուրդ կտաք?

Մեդ-Պրակտիկ

28.03.2015

Հարգելի Narek, բարև Ձեզ: Այդ հատվածում ցավերի պատճառ կարող են լինել մի շարք հիվանդություններ, որոնց մի մասը ունի դեղորայքային, մյուս մասը վիրաբուժական բուժում: Նման ցավեր կարող են լինել պոչուկի կիստայի, էպիթելայի ուղիների դեպքում, որոնց բուժումը միայն վիրաբուժական է: Ցավեր կարող են լինել նաև տվյալ հատվածի նյարդերի բորբոքման հետևանքով, ողնաշարի խնդիրների դեպքում, մկանային լարվածության և այլ դեպքերում: Հարկավոր է դիմել բժշկի և մանրամասն հետազոտվել:

Մեդ-Պրակտիկ

28.03.2015

Հարգելի Arpine, եթե երևույթները նվազեն, դա կնշանակի որ խնդիրը կապված է հենց պրոստագլանդինների գերարտադրության հետ, այս դեպքում սիմպտոմատիկ բուժումը բավականին լավ էֆեկտ կարող է տալ, կոնկրետ այս դեպքում նշված մոմիկների օգտագործումը: Սակայն լրացուցիչ հետազոտվելը միշտ էլ ցանկալի է:

Narek

27.03.2015

Ներեցեք, մոռացա նշել, 23 տարեկան եմ:

Narek

27.03.2015

Բարև Ձեզ:Հարգելի բժիշկ, երկար ժամանակ է, ինչ մեջքիս ամենաստորին հատվածը` պոչուկիս մոտ, ցավում է:Ինչ խնդիր կարող է լինել? Ցավը կտրվում,որոշ ժամանակ անց նորից սկսվում է:

Arpine

27.03.2015

Կներեք հարգելի բժիշկ, իսկ եթե մոմերը օգտագործելուց հետո երևույթները նվազեն,չհետազոտվելու դեպքում հնարավոր է լուրջ խնդիր ունենամ?

Մեդ-Պրակտիկ

27.03.2015

Հարգելի Arpine, նորմայում դաշտանը չպետք է ուղեկցվի նման երևույթներով: Նախ պետք է մանրամասն հետազոտվել պատճառը պարզելու համար: Հնարավոր է դա կապված է դաշտանի ժամանակ օրգանիզմում պրոստագլանդինների գերարտադրության հետ: Նման վիճակը կանխարգելելու համար կարող եք սպասվող դաշտանի օրվանից 5 օր առաջվանից, մինչև դաշտանի օրը, օրական մեկ անգամ, երեկոյան քնելուց առաջ դիկլոֆենակի մոմեր դնել հետանցք: Դա կարող եք անել մի քանի դաշտանային ցիկլերի ընթաացքում, երևույթները հետզհետե կնվազեն: 

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ